Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Բազմազավակների աչքը լույս

Բազմազավակների աչքը լույս
19.01.2018 | 13:46

Վերջապես փորձ է արվում ոչ թե խոսքով, այլ գործով աջակցել բազմազավակ ընտանիքներին: Երեկ կառավարությունը հաստատեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած փոփոխությունների փաթեթը «Բազմազավակ ընտանիքի մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքներում: Հաստատելը հաստատեցին, մնում է` օրենսդիրն իր խոսքն ասի, և ամենակարևորը` այդ փոփոխությունները գործնականում լիարժեք կիրառվեն, մի շարք ծառայություններ 50 %-ով իրականացվեն պետական աջակցությամբ: Եթե նկատենք, որ սոցիալական դրդապատճառներով ծնելության մակարդակը նվազում է, և երիտասարդ ընտանիքները բավարարվում են մեկ երեխայով, ապա վերը նշված որոշումն ավելի քան կարևոր է դառնում:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3192

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ